Փաշինյանն աշխատանքից ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին
Քաղաքական
10:20 29/08/2025
Հայաստան

Փաշինյանն աշխատանքից ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին

Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով.

Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Լիլիթ Մակունցին նշանակվել է Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder